Վազգեն Սարգսյան 2
ՇԵՖ-ԽՈՀԱՐԱՐ
Ռոբերտ Հունանյան
Երբ խոսվում է գաստրո-գուրուների մասին, ուրեմն հաստատ հնչելու է Սիռովարնյայի շեֆ-խոհարար Ռոբերտ Հունանյանի անունը։
Ռոբերտի համար խոհանոցն այն վայրն է, որտեղ նա աշխատում, հանգստանում և գրեթե ապրում է` ստեղծագործական ընթացքից ստանալով լավագույն էմոցիաները:
Հենց խոհանոցում են ծնվում լավագույն ուտեստների մասին մտքերն, սկսվում է ստեղծագործական բուռն գործունեությունը Ռոբերտի գլխավորությամբ։
Նույնիսկ ազատ ժամանակը Ռոբերտը նախընտրում է խոհանոցում անցկացնել` խոհարարական համեղ էքսպերիմենտներ անելով ընտանիքի և ընկերների համար:
Մեր շեֆը վստահ է, որ աշխատանքում ամենակարևորը հյուրերի գոհ ժպիտներն են և նորից վերադառնալու ցանկությունը:
Քաղաքի ամենահանգիստ վայրը հենց Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող երկրորդ Սիռովարնյան է, որ իտալական գյուղական խոհանոցի սիրահարների համար երկրորդ տուն է դարձել։ Եթե նախընտրում եք հանդիպումներն անցկացնել Երևանի սրտում, բայց անաղմուկ ու խաղաղ միջավայրում, ուրեմն սպասում ենք ձեզ Վազգեն Սարգսյան 2 հասցեում։ Ռեստորանն ունի առանձնասենյակ՝ նախատեսված 20 հյուրի համար, ընդհանուր սրաh նախատեսված 128 հյուրի համար և բացօթյա վերանդա՝ 56 հյուրի համար։ Ընդհանուր ռեստորանը կարող է հյուրընկալել մինչև 204 հյուր։
Ամրագրել սեղան
Ընտրեք ժամը և ամսաթիվը, որպեսզի ամենակարևոր պահին վստահ լինեք Ձեր սիրելի ռեստորանում տեղ ունենալու հարցում